Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման «Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանը

Թեմա

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը:

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով:

Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է:

Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի:

Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր», - ասված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՕրվա խորհուրդ. Մայիսի 7 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԵրեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա«Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ)Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման«Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ«Հրապարակ». ՔՊ շարքերում չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին«Ժողովուրդ». Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց արդեն փաստացի սկսված քարոզարշավը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված