Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին
Ներքաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորական խոսք է տեղադրել՝ ուղղված Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ին։
Փաշինյանը գրել է․
«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ: Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան երբևէ։
Մաղթում եմ Ձեզ ուժ և իմաստություն՝ Ձեր սրբազան առաքելությունում»։