Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)
Միջազգային
Բելգորոդի մարզի ուղղությամբ` Դեմիդովկայի ուղղությամբ այսօր ուկրաինական ուժերը հերթական հարձակում են իրականացրել:
Հետ մղելով այն, ռուսական ուժերը դուրս են եկել Բելգորոդի տարածքից` գրավելով Սումի մարզի ուկրաինական Մարիինո բնակավայրը: Այս գյուղն էր ուկրաինական ուժերի կենտրոնացման վայրը` Դեմիդովկայի ուղղությամբ չդադարող գրոհների համար։ Այն գրավելով, ռոփւսական ուժերը հարթեցրել են ճակատային գիծը` ուկրաինական ուժերի համար գոնե այս ուղղությամբ հետագա գրոհները դարձնելով քիչ ռեալ:


