Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը
Միջազգային
Ուկրաինան չփորձեց խափանել Մոսկվայում Հաղթանակի շքերթը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ճնշման պատճառով։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
«Պատճառը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդների ուղղակի պահանջն է՝ չսադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկապես կոշտ արձագանքի և էսկալացիայի», - ասել է նա։
Մարկովի կարծիքով՝ սա նաև բացատրում է ռուսական թիկունքին հարվածելու փորձերի բացակայությունը։