Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Այսինքն՝ ենթադրել ամեն ինչ կարելի է ենթադրել։ Այս պահի դրությամբ մենք այդպիսի ազդակներ չունենք»,- հավելել է Սաֆարյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե սահմանային կրակոցները կարելի՞ է համարել նման ազդակ, փոխնախարարը հորդորել է այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը։
«Մենք տեսանք, որ օդ են կրակում»,-նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դիվանագիտական հարթակում Հայաստանի արձագանքը շարունակում է հիմնված մնալ խաղաղության օրակարգի վրա։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ և շարժվել այդ ուղղությամբ։