Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը, Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ մարշալ Լեոնիդ Գովորովի հրամանով պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով։ Վերջինս պլանավորում էր ճեղքել Լենինգրադի պաշարումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով արխիվային փաստաթղթերին։
Վլադիմիր Պուտին Ավագը կռվել է Լենինգրադի մարզում և վիրավորվել ոտքից՝ Նևսկի Պյատաչոկի կամրջի պլացդարմի մոտ։ Նրան փրկել է Պետերհոֆում ապրող հարևանը, որը պատահաբար մոտակայքում էր։ Նա Պուտինին գերմանական կրակի տակ «քարշ է տվել» հիվանդանոց։
Նևսկի Պյատաչոկի վրա մղված ճակատամարտի համար Պուտինը պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով։ Համապատասխան հրամանը ստորագրել են մարշալ Գովորովը, ինչպես նաև Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։