«Հիշում ենք մեր պապերի սխրանքը». «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների սաների միջոցառումը՝ նվիրված Մեծ հաղթանակի 80-ամյակին

«Հաղորդակցություան զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի կողմից ստեղծված Գանձակ, Արենի համայնքներում և, ինչպես նաև Սևան քաղաքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների սաները Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ անցկացրեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառում։
«Հիշում ենք մեր պապերի սխրանքը» խորագիրը կրող միջոցառումը սկսվեց Լեվիտանի հայտնի խոսքերով, ապա երեխաները կատարեցին հայտնի երգեր, ինչպիսիք են «Вставай страна огромная»-ն, «Бухенвальдский набет»-ը, «Катюша»-ն, «Смуглянка»-ն, «День Победы»-ն։ Նրանք նաև արտասանեցին Եվտուշենկոյի «Хотят ли русские войны?», «Жди меня», «Алешенька сынок. Балада о матери», «Письмо из 45-ого», «Спасибо героям, спасибо салдатам» և շատ այլ հայտնի ստեղծագործություններ։ Նրանք նաև պարեցին։
Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառման եզրափակիչ մասում իրենց ողջույնի խոսքն ասացին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական դեսպանորդ Դմիտրի Լիցկայը, «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Արման Ղուկասյանը, Երևանի «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Հյուրերը, «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները միջոցառման ավարտին ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջ։
Նշենք, որ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները ստեղծվել են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի աջակցությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է երեք «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Կենտրոններ գործում են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում, ինչպես Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը։ Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գանձակի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք»։ Ներկայումս ավելի քան 280 աշակերտ հաճախում են կենտրոններ:

