Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)
ՄիջազգայինՔիչ առաջ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներից կարդինալ Ռոբերտ Պրևոստը ընտրվել է նոր Հռոմի պապ։ Նա վերցրեց Լևոն XIV անունը։
Նոր Հռոմի պապի մասին ամենակարևորը.
Անուն - Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ, 69 տարեկան, ծնված Չիկագոյում։
Նա ունի մաթեմատիկայի աստիճան և ավարտել է Սուրբ Ավգուստինոսի միաբանության ճեմարանը։
1982 թվականին ձեռնադրվելով որպես քահանա, նա շուտով միացավ Պերուում գտնվող Ավգուստինյան առաքելությանը։
Նա վերադարձավ ԱՄՆ 1990-ականների վերջին և շուտով դարձավ Ավգուստինյան միաբանության գեներալ-պրիոր։
2014 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից եպիսկոպոս ձեռնադրվելով, նա 2020 թվականին նշանակվել է Պերուի առաքելական կառավարիչ։
2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրեց կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։
Պատմության մեջ առաջին պապը, որը ծնվել է Միացյալ Նահանգներում։
Նկատենք, որ ի սկզբանե Ռոբերտ Պրևոստը չկար հավանական թեկնածուների ցուցակում: Եվ ահյ, որ հենց նա ընտրվեց, մեկ բան է նշանակում` իրականում Հռոմի նոր պապը... Դոնալդ Թրամփն է: