Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումն ավարտվել է։ Չինաստանի առաջնորդը լքել է Կրեմլը, որտեղ բանակցություններ են վարվել նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև թեյի շուրջ ոչ պաշտոնական զրույց, հաղորդում է ТАСС-ը։
Ընդհանուր առմամբ, ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունները տևել են գրեթե 7,5 ժամ։ Պատվիրակությունների միջև նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ 3,5 ժամ։
Այդ ընթացքում Պուտինը և Սի Ցզինպինը հասցրել են նաև հանդես գալ մամուլի առջև և հանդիսավոր մթնոլորտում ստորագրել երկու համատեղ հայտարարություն։ Պատվիրակությունները ստորագրել են փաստաթղթերի զգալի փաթեթ, դրանց թվում՝ միջկառավարական համաձայնագիր։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը չորսօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։