«Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի պայմանագրի հնարավոր երկարաձգման և եվրոպական ակումբ տեղափոխվելու տարբերակների մասին։
«Եթե Տիկնիզյանի տրանսֆերը եվրոպական ակումբ իրականանա, «Լոկոմոտիվը» անպայման կհայտարարի այդ մասին։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ։
Կարծում եմ՝ պայմանագրի երկարաձգումը և Եվրոպա տեղափոխվելը որևէ կերպ կապված չեն։ Եթե տեղի ունենա Եվրոպա տեղափոխություն, ապա այդպես էլ կլինի, սակայն Տիկնիզյանի պայմանագրի երկարաձգման շուրջ երկխոսությունն ընթանում է», — ասել է Կլյուևը Metaratings.ru-ին։