Աբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա Գրիգորյան

«Աբսուրդ է, որ մենք կարող ենք նման օրակարգ քննարկել, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել, այս ծրագիրն են մշակել։ Ցնորք է ուղղակի, ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Փաշինյանը գնալու է Ռուսաստան, ես առաջարկում եմ, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում անպայման քննարկի այդ հարցը։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Ռուսաստանը բազմաթիվ գումարներ է ուղարկում Հայաստան, որպեսզի հիբրիդային պատերազմ սկսվի իրենց դեմ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է հանդիպելու մի երկրի ղեկավարի, որն իրականացնում է հիբրիդային պատերազմ ՀՀ-ում; Նախ թող հասկանա՝ ինչու է Պուտինն, իրենց պնդմամբ, այստեղ հիբրիդային պատերազմ սանձազրծել և ինչ կարող են անել՝ կանխելու այդ ամենը»,–ասաց նա։