Բայդենի «դիմակը պատռվել է»․ Politico
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը մտադիր է հրապարակել ճշմարտություն պարունակող հարցազրույց՝ ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի մասին: Այս մասին հայտնի է դարձել Politico պարբերականին։
Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, խոսքը Բայդենի հարցազրույցի մասին է հատուկ դատախազ Ռոբերտ Հուրի հետ, ով ԱՄՆ նախկին նախագահին անվանել է «համակրելի տարեց տղամարդ՝ հիշողության հետ կապված խնդիրներով»: Զրույցն անցկացվել է գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ հետաքննության շրջանակներում։
Թրամփին մոտ կանգնած փաստաբան Մայք Դևիսի խոսքով՝ ձայնագրությունը կհաստատի այն, ինչը «համարվում է ամերիկյան պատմության մեջ ամենագաղտնին»: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Բայդենի թիմակիցներն արդեն սկսել են պատրաստվել հնարավոր հրապարակմանը։ Սակայն չի հստակեցվում՝ ինչ գործողություններ են պատրաստվում ձեռնարկել հարցազրույցի հրապարակման դեպքում։