Աղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալ
Հասարակություն
Աստղաբան Լյուսյա Հակոբյանը ուշագրավ գրառմամբ է հանդես եկել.
ՀԵՌՈՒ ՄՆԱՆՔ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԻՑ
Ռուս Եկեղեցու հայտնի քարոզիչներից միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին մեկ անգամ Ս. Պատարագին այսպիսի քարոզ է խոսել` ասելով. «Երեկ երեկոյան երեխայի հետ մի կին է եկել արարողության: Նա տաբատով էր և առանց գլխաշորի: Ձեզանից մեկը նրան դիտողություն է արել, և նա թողել գնացել է: Ես չգիտեմ դիտողություն անողին, բայց այդ մարդուն հրամայում եմ մինչև իր կյանքի վերջին օրերն աղոթել այդ կնոջ և նրա երեխայի համար, որպեսզի Աստված նրանց փրկի: Քանզի ձեր պատճառով կարող է նա այլևս եկեղեցի չգալ»: Միտրոպոլիտը շրջվել է և շարունակել Ս. Պատարագը:
Ահա և ամբողջ քարոզը: