Չպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Օրեր առաջ կորած երեխայի անհայտացման հետ կապված քրեական վարույթ նախաձեռնվեց, ենթադրաբար, իրականացվում են օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ՝ հարցաքննվում են մերձավորներից մինչև շրջապատի մարդկանց, ականատեսներին՝ անկախ վերջիններիս հուզական կամ այլ տրամադրություններից, կարծում եմ, անհրաժեշտ է ներգրավել նաև մասնագիտացված շների, եթե, իհարկե, այդպիսիք կան, անկախ որոնողական աշխատանքներից։
Չպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործության՝ կապը երեխայի վաճառքի, առևանգման, օրգանների վաճառքի և այլն։
Ցավոք, այս տարիքի երեխան, եթե Աստծով ողջ է, ենթադրենք կորել է, թաքնվել է, կամ հանցագործություն է՝ գողացել են, վաճառել են, վերոնշյալ պատճառներով գտնելու հավանականությունը մինչև հինգ օր է, եթե հրաշքներ չեն լինում։
Աղոթում եմ երեխայի կյանքի և առողջության համար։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան