Լեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do Rzeczy
Միջազգային
Լեհաստանն այլևս Գերմանիայից փոխհատուցում չի պահանջի Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած վնասների համար, հայտարարել է Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է Do Rzeczy-ն։
«Գերմանիան երբևէ չի փոխհատուցել Լեհաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած վնասների համար, բայց մենք դա չենք էլ պահանջի», - ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Տուսկն ընդգծել է, որ փոխհատուցումների մասին որոշումն ընդունվել է «կոմունիստական ժամանակներում», երբ Լեհաստանն իրավունք չուներ լուծել այդ հարցը: Իսկ այսօր, ըստ վարչապետի, երկու պետությունները պետք է կենտրոնանան անվտանգ ապագա կառուցելու վրա։ «Ավելին, հնարավոր հատուցումների վերաբերյալ իրավական հարցերն արդեն ավարտվել են», - ընդգծել է նա։