Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»
Միջազգային
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին», որպեսզի պատրաստի իր իրավահաջորդներին։ Այս խոսքերով նա հանդես է եկել Մինսկում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացմանը, որը հեռարձակել է Բելառուսի Առաջին տեղեկատվական ալիքը։
«Ես մի քիչ երկար մնացի իշխանության ղեկին, բայց համբերատար եղեք, որովհետև պետք է այստեղ լինեն փորձառու մարդիկ»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ իշխանության կգա նոր սերունդ, բայց «պետք է նայեն և եզրակացություն անեն, թե ինչի է ընդունակ երիտասարդությունը»։ Նրա խոսքով, Բելառուսի ներկայիս ղեկավարությունը «սիրում է իր երկիրը, նրանք ցանկանում են պահպանել իրենց երկիրը ոչ այնքան իրենց, որքան իրենց երեխաների համար»։
«Դե, ես դեռ ուզում եմ ապրել»,- հավելել է Լուկաշենկոն։