Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան

Ներքաղաքական

Երբ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես դրա համար եմ այստեղ, որ իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած, որ ինձ չեն սիրի, իմ մասին վատը կասեն կամ գլխիս մի բան կսարքեն, ինձ մեկ է, որովհետև, եթե ինձ մեկ չլինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

 

Այնուամենայնիվ, Սիմոնյանի խոսքով, Հայաստանը Ռուսաստանից պետք է փող բերի, նաև՝ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից։

«Բոլոր հնարավորություններն էլ պետք է օգտագործենք, բայց, միևնույն ժամանակ, Կոնյակի գործարանը, «Արմենթել»-ը, գազի տրուբան չպետք է տանենք ու տանք ուրիշին, ասենք՝ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Ձեր խնդիրն այն է, որ մենք Ռուսաստանից փո՞ղ ենք բերել, տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղի էլ պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք արել»,- ընդգծեց Սիմոնյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ