Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին
Առողջապահական- Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրել էր Կոմանդոսը Վազգենին:
- Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- խոստացել էր Վազգենը,- բայց վախենամ գլուխ չհանենք, տղերք, մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…:
Գլուխ չհանելու տարբերակ չկար, Շուշին պիտի ազատագրվեր ու վերջ։
Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ և Պարգև սրբազանի օրհնությամբ 1992-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն իրականացվեց «Հարսանիք լեռներում» ռազմական հանճարեղ գործողությունը, և Շուշին ազատագրվեց՝ դառնալով հայի հաղթանակի խորհրդանիշը:
33 տարի է անցել Շուշիի ազատագրման օպերացիայից։ Այն բացառիկ էր գաղափարային ու կատարողական իմաստով։ Այն ռազմական հնարամտության, ֆանտաստիկ կամքի ու նվիրումի դրսևորում էր։ Շուշիի ազատագրումը պատմություն է, որը ջնջել հնարավոր չէ։
Այսօր, ցավոք, այլ է իրականությունը։
Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, կվերականգնվի պատմական արդարությունը և Շուշին անպայման կվերադառնա։
Մեր հաղթանակները մեզնից չեն խլի․․․
Հ.Գ. 2017թ. Բակո Սահակյանի կողմից արժանացել եմ Արցախի Հանրապետության <<Շուշիի ազատագրման>> մեդալին

