Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական
Միջազգային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ալիևը չի ժամանելու, ցավոք: Նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», - ասել է նա լրագրող Ալեքսանդր Յունաշևին։ Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, ով մահացել է 2003 թվականին։
Չեղարկվել է նաև Լաոսի առաջնորդ Թոնգլուն Սիսուլիթի այցը Մոսկվա։ Նա բաց կթողնի միջոցառումները կորոնավիրուսային վարակի պատճառով։