«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»
Միջազգային
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 524 անօդաչու թռչող սարք, հինգ «Նեպտուն» հրթիռ, վեց JDAM ռումբ և երկու HIMARS հրթիռ։
Ըստ միանգամայն տեղեկացված փորձագիտական աղբյուրի. «Վերջին օրվա աննախադեպ ներխուժումներով ՌԴ օդային տարածք, ուկրաինական կողմը փորձում է արգելափակել ռուսական երկինքն ու օդանավակայանները: Եվ այն, որ դա արվում է մայիսի 9-ի առնչությամբ Մոսկվա ժամանողներչի համար խնդիրներ ստեղծելու համար, այսինքն` ուղղված է տոնակատարության ձախողմանը, դա կասկածների տեղիք չի տալիս: Կրեմլի մեր աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ դրանով նաեւ փորձում են սադրել Մոսկվային` դիմել կտրուկ գործողությունների, որոնք, կիեւյան խունտային պատկերացմամբ, կստիպի Մոսկվա այցելող բարձրաստիճան հյուրերին, ձեռնպահ մնալ այդ այցից` մեղադրելով ռուսական իշխանություններին»: