Վուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Միջազգային
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, որը Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար մեկնում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին հաղորդում է սերբական «Բլիկ» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռին թույլ չեն տվել շարունակել թռիչքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռուսաստանի տարածքում այսօր իրականացված հարձակումների պատճառով։ Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, Վուչիչի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բաքվում՝ վառելիք լցնելու համար։ Որոշ ժամանակ անց ինքնաթիռը թռավ դեպի Մոսկվա։
Մեկ օր առաջ Լատվիան և Լիտվան արգելել են Վուչիչի ինքնաթիռին թռչել իրենց օդային տարածքով։ Սրան ի պատասխան Սերբիայի նախագահը հայտարարեց, որ ինքը Վլադիմիր Պուտինին խոստացել է մայիսի 9-ին թռչել Մոսկվա, և որ ինքը կթռչի։