«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժգոհել է մրցավարությունից «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո,խ.
«Վիճահարույց բոլոր դրվագներում մրցավարը որոշում էր կայացնում «Ինտերի» օգտին։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեզ հետ նման բան է պատահում։ Կարծում եմ՝ ՈւԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի այս ամենին։
Մխիթարյանը պետք է հեռացվեր դաշտից Յամալի հետ խաղի կանոնները խախտելուց հետո։ Կապ չունի 11-մետրանոց էր, թե ոչ։ Նա, կարծես թե, արդեն դեղին ուներ, ու պետք է հեռացվեր»,-Պեդրիի խոսքն է մեջբերում Դանիելե Մարին։
Նշենք, որ Մխիթարյանը Յամալի հետ պայքարում խաղի կանոնները խախտելու համար դեղին քարտ էր ստացել, իսկ մինչև այդ զգուշացված չէր եղել։