Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան

Թեմա

ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ կարծիքով՝ Արեւմուտքում այնքան են դեմոնիզացրել Ռուսաստանին, որ պատրաստ են անգամ վերաշարադրել պատմությունը:

— Մեզ՝ հայերիս, այս դիմակայությունն ուղիղ չի առնչվում, բայց մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Եվրոպայում քանդվում են Մեծ հայրենականի 100 հուշարձաններ։ Մենք էլ ենք կռվել այդ պատերազմում։ Ավելի քան կես միլիոն հայ մասնակցել է, մոտ 300 հազար՝ զոհվել։ Դա մեր հաղթանակն էլ է։

Ցավոք, մեր երիտասարդությունը շատ քիչ բան գիտի այդ հերոսամարտի, Խորհրդային շրջանի ու ժողովուրդների բարեկամության մասին։ Հայերը լավ են վերաբերվում թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին, բայց այսօր վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Այդպես կարող ենք կորցնել ինքնիշխանություն, անվտանգություն ու մեր ժողովրդի բարօրությունը։

Պետք է կրթել նոր սերնդին՝ պատմական ճշմարտության հիման վրա։ Մեծ հայրենականը պետք է ներկայանա ոչ միայն որպես անցյալ, այլ որպես ուսուցանող փորձ։ Եթե չհիշենք, սխալները կարող են կրկնվել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ