Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը

Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Եթե դադարել էիք զարմանալ այս իշխանության օրոք, ապա տեսեք, թե ինչ պատմության մեջ է հայտնվել Կոտայքի մարզի 34-ամյա բնակչուհի Վերան: Երեկ մամուլում լայնորեն տարածվեց տեղեկություն, որ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ծանուցագիր է ստացել նա՝ Նիկոլ Փաշինյանին առնչվող հոդվածի տակ արված մեկնաբանության համար։ Վերան գրել է. «Ով կհանձնի Հայաստանին պատկանող տարածքները, թո՛ղ նրան ձեռքերը կտրվեն»։ Նրա ամուսինը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ կինը հարցաքննության է կանչվել իբր վկայի կարգավիճակով, սակայն փաստացի վերաբերմունքը եղել է կասկածյալի հանդեպ։ Ըստ ամուսնու՝ մեկնաբանությունը բռնության կոչ չի պարունակում, այլ ընդամենը հուզական արձագանք է։ Նա ընդգծել է, որ իրենք ունեն երկու մանկահասակ երեխա, եւ այս գործողությունները լուրջ ճնշում են իրենց ընտանիքի վրա։ Ի՞նչ ասես, փաստորեն, իրավապահները նման «լուրջ» գործերո՞վ են զբաղված: Ու աղմուկը մի գրառման համար է, որը ո՛չ կոնկրետ անձի է ուղղված, ո՛չ էլ իրական սպառնալիք է պարունակում։ Էլ չասենք, որ մարդիկ սոցիալական ցանցերում օրական հարյուրավոր վիրավորական կամ ատելությամբ լցված մեկնաբանություններ են թողնում առանց հետեւանքների, էլ չասենք, որ մինչեւ օրս ազատության մեջ է ուղիղ եթերում քաղաքացուն ծեծի ենթարկած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:

Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ երեկ կալանավորվեց: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում էր ստորագրել եւ վերջինիս ազատել պաշտոնից: Իսկ հետո հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել է՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Լավ, կա՞ մի ոլորտ, որտեղ Փաշինյան Նիկոլի օրոք կոռուպցիան չի ծլում ու ծաղկում: Եթե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն է սոված ու թալանով է զբաղված, բա մյուսներն ի՞նչ կանեն: «Այսօրվա իրողությունը պարզ է՝ իշխանությունը զբաղված է պետական համակարգի կազմակերպված թալանով, իսկ երկիրը տանում է դեպի լիակատար սնանկացում։Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տանը հայտնաբերված մոտ կես միլիոն դոլարը, ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար ձերբակալությունը, ՊԵԿ-ի, համայնքապետարանների, նախարարությունների ներսում կուտակվող կոռուպցիոն ցանցերը ցույց են տալիս՝ Փաշինյանի եւ իր թիմի իրական էությունը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Իր լացակումած ելույթով ոչ պակաս զարմացրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Նա կոկորդիլոսի արցունքներ է թափելով՝ սրտնեղել է, որ լրատվամիջոցներն անդրադարձել են իր մոր պահվածքին՝ «Սրբազան պայքար» շարժման ակտիվի հետ ունեցած միջադեպի ժամանակ: Պատմել է, թե հայրը թողել է իրենց, գնացել է հյուսիսային երկրներ ու այնտեղ կազմել երկրորդ ընտանիք: Եթե դեռ չեք հուզվել, շարունակենք: «Մենք՝ հայերս, բացարձակ մեծամասնությամբ  քրիստոնյա ենք: Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մեզ համար անընդունելի է», - հանկարծ գլխի է ընկել Ալեքսանյանը, ում տան շեմին սատկած առնետ են նետած եղել: Հետաքրքիր է՝ իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է եւ չէր կարելի պատգամավորների դռան շեմին պահպանակներ նետել, չէր կարելի դագաղների ու սեւ ժապավենների «հեղափոխություն» անել, չէր կարելի պատգամավորի կնոջը, դստերը, մորը թիրախավորել, չէր կարելի հրճվել ուրիշի մոր մահվան համար: Ո՞ւր էլ Ալեքսանյանը, ինչո՞ւ չէր դատապարտում, ինչո՞ւ, որպես կարկառուն «հեղափոխական» դրա դեմը չէր առնում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված