Զախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասին
Միջազգային
Պետք է խոսել ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան կողմի միջնորդական դերի, այլ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապերի վերականգնման մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ մենք, հավանաբար, պետք է խոսենք ոչ այնքան ԱՄՆ միջնորդական դերի, որքան Վաշինգտոնի հետ Ռուսաստանի շփումների վերականգնման մասին, որոնք միտումնավոր ոչնչացվեցին նախորդ վարչակազմի կողմից»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, կողմերի միջև շփումները վերականգնվում են, և գործընթացն ընթանում է մի շարք ուղղություններով։
«Այս պահին ԱՄՆ-ի հետ կոնկրետ աշխատանք է տարվում երկու երկրների դեսպանատների գործունեությունը բարելավելու ուղղությամբ»,- հավելել է դիվանագետը։