ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ Եվրահանձնաժողով
Միջազգային
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի ուղին մեր միությանն անդամակցելու համար: Դա միայն Ուկրաինայի ձգտումը չէ, սա կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը», - ասել է նա:
Նրա խոսքով, Բրյուսելը «ջանասիրաբար» աշխատում է Կիևի հետ՝ «բացելու անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը և բոլոր կլաստերները 2025 թվականին»։
Նա հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «արդար և կայուն խաղաղության» երաշխիք է։