Բոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավոր
Հասարակություն
ԱԺ ՔՊ–ական Գուրգեն Մելքոնյանը լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ստացել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով նամակը և բացասական պատասխան տվել դրան։
«Չի լինելու իմպիչմենտի գործընթացը։ Որովհետև մի քանի հոգու ցանկությամբ չէ դա, ժողովուրդը պիտի ոտքի ելնի, բայց տեսաք՝ քանի տարի է՝ ընկել եք, չեք կարողանում ինչ–որ բան անել»,– ասաց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ շատերը դժգոհություն ունեն Նիկոլ Փաշինյանից, նա արձագանքեց․ «Ես չեմ հավատում, ոչ ոք չի միանա։ Թեկուզ մի մարդ չի միանա ․․․ Երկիրը քանդում են, ովքեր ցանկանում են այդ գործողությունը կատարել։ Չի հաջողվի իշխանափոխություն անել, որովհետև ժողովուրդը չի ցանկանում։ ՔՊ պատգամավորներից ոչ ոք չի գնալու դրան։ Իմացե՛ք դա։ Բոլորը գոհ են (Նիկոլ Փաշինյանից – խմբ․), ժողովուրդն էլ է գոհ»։
Նա նաև նշեց, որ տեղյակ չէ Նոր Նորքի թաղապետարանում հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից․ «Երբ որ ծանոթանամ՝ կասեմ»,– հավելեց Մելքոնյանը։