Հպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ 4:3 հաշվով հաղթանակը եւ եզրափակիչ դուրս գալը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Բարսելոնային» իսկապես բարձր մակարդակի թիմ ունենալու համար։ Մեր տղաները ստիպված էին խաղալ առավելագույն լարումով, եւ նրանց հաջողվեց ցուցադրել բացառիկ ֆուտբոլ։
Իհարկե, մենք ունեցանք դժվարություններ, բայց մեր սրտերն ու համախմբվածությունն օգնեցին հաղթահարել բոլոր արգելքները։ Մենք ձգտում էինք իրացնել մեր ներուժը եւ օգտագործեցինք բոլոր ռեսուրսները։
Առաջին հանդիպումից հետո մենք հստակ գիտակցում էինք ռազմավարությունը, եւ առանց թիմային խաղի, փոխօգնության դժվար կլիներ հասնել այսպիսի արդյունքի։ Այս տղաներն արժանի են եզրափակիչին իրենց աշխատանքի եւ համառության շնորհիվ։
Հպարտ եմ, որ մարզում եմ այսպիսի պրոֆեսիոնալների եւ ուրախ եմ, որ նրանք կարող են վայելել այս նվաճումն այս ստադիոնում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դիմակայության հաղթողը։