Ադրբեջանն աջակացություն է հայտնել Պակիստանին
Միջազգային
Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի կողմից «Պակիստանի վրա ռազմական հարձակումները»։
«Մենք դատապարտում ենք Պակիստանի վրա իրականացվող ռազմական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում պակիստանցի ժողովրդին, ինչպես նաև մեր ցավակցությունը անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: