«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհին
Միջազգային
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը հայտարարել է, որ մոլորակի վրա ոչ ոք ողջ չի մնա, եթե Հնդկաստանը հաղթի։
Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Հնդկաստանի հարձակման և երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում մոլորակի վրա «ողջ մնացածներ չեն լինի»։
«Մենք թույլ չենք տա որևէ այլ երկրի ապրել այս մոլորակի վրա՝ առանց մեզ։ Աստված մի արասցե, բայց այդպես էլ կլինի», - երեքշաբթի օրը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը։