Մարմարիկ գյուղում կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը, այլ կարծում է, որ նրան գողացել են.
«Գործ անելուց եմ եղել բակում, առաջացել եմ դեպի տուն, կինս հարցրել ա՝ երեխան ուր ա, ասել եմ՝ տուն ա եկել։ Հավանականությունը մեծ ա, որ գողացած կլինեն, ման են գալիս, երեխուց ոչ մի բան չկա, թշնամի չունեմ, մարդ էլ չկա, որ կասկածեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է երեխայի հայրը։