Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» գերդրամատիկ խաղում և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ

«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» դրամատիկ խաղում` 4:3 հաշվով և Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցն է։ 

Միլանյան գրանդը լրացուցիչ ժամանակում հաղթեց 4-3 հաշվով։

Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց նույն հաշիվը, ինչպես առաջին խաղում` 3-3։ 

«Ներաձուրին» առաջին խաղակեսից հետո Լաուտարո Մարտինեսի ու Հաքան Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն «Բլաուգրանան» շատ արագ հետ բերեց կորցրածը. 54-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Գարսիան, իսկ 60-րդ րոպեին` Դանի Օլմոն։

88-րդ րոպեին կատալոնական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ռաֆինյան, բայց ավելացված երրորդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին փրկեց «Ինտերին»` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Տանտերերի հաղթական գոլը 99-րդ րոպեին խփեց Դավիդե Ֆրատեզին։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։ 

Մյուս կիսաեզրափակիչի պատասխան խաղում մայիսի 7-ին կմրցեն ՊՍԺ-ն և «Արսենալը»։ Հանդիպումը ժամը 22:45-ին։

«Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-3 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ