Հուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում». Իրանական փորձագետ
Միջազգային
Իրանական տեղեկացված աղբյուրն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն հաղթանակ է տարել հուսիթների հանդեպ, եւ, որ րամայել է զինվորականներին` դադարեցնել հուսիթներին հարվածելը` գրելով.
«Եվս մեկ երեսպաշտություն. հուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում»։
Թրամփը դադարեցնում է Եմենում իր առաքելություն` Իրանի հետ միջուկային բանակցություններում հարաբերությունները կարգավորելու համար, հայտնում է CNN-ը:
Մենք կրկին տեսնում ենք բնորոշ մարտավարություն. Կարմիր ծովում հուսիթների նկատմամբ պարտությունը ուղղակիորեն ընդունելու փոխարեն, արևմտյան և տարածաշրջանային դերակատարները թաքնվում են «Իրանի հետ հարաբերություններ հաստատելու» մասին հայտարարությունների հետևում։
Սա դիվանագիտություն չէ, սա մարտավարական փախուստ է` գեղեցիկ վերնագրերի ներքո։
Ինչպես այսօր ավելի վաղ նշեցի, Նեթանյահուի ժամանակը սպառվում է։ Ամեն օր նրա մանևրի տարածքը նվազում է, իսկ Դիմադրության առանցքը՝ ամրապնդվում»։