Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

 (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՊԻՈՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ Է. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էդ որ դուք սաղ ՔՊ-ականներով յոթ երկրի շպիոն եք, ադաթ ա, ես մենակ ռուսներինը` բեդա՞թ։

**

ԿՐԿՆԱԿԻ ԹԱԼԱՆ

 ( ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԹԱԼԱՆՉԻՆԵՐ ԷԻՆ, ԱՊԱ ԱՅԺՄ ՄԵԶ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՓՆԹԻ ԿԵՐՊՈՎ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ Կոռուպցիայի կանխարգելման համաշխարհային լիգայի` Հայաստանում չնայած գերագույն գլխավոր թալանչու փնթիությանը, թալանի որակը չի փոխվել։

**

 ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ

 (ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՏԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ 500 000 ԴՈԼԱՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Երբ նախկինները Արցախը ազատագրած գեներալի գլխին սարքելով` մի երկու կանսերվա հայտնաբերեցին, օխլոսը հաճույքից ոռնում էր, իսկ երբ Նիկոլի արդարադատություն վաճառողի տնից 500 000 դոլար են հանում, բերանները ջուր են առել։

**

 ԿՈՒՏՎԻ, ԲԵՆԶԻՆՈՎ ԿՈՒՏՎԻ

 ( ՍԱՏՄ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ 30 ՏՈՆՆԱ ԲԵՆԶԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ասում են` ՍԱՏՄ պետ Արմենը աշխատողների սաղ պրեմիաները կերե՞լ ա, վրայից էլ 30 տոննա բենզին ա խմել։

 **

 ԴԱՍԱԿԱՆ

 (ՄԱՍԻՎԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՆՑ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԾԵԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ախր ինչ եմ արել, մի մուշտի եմ տվել։

**

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ

(ԱԼԵՆԻ` ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Արջն ականջիդ ի՞նչ ասաց ։

**

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԵՍԻԼՔՆԵՐ

Մի խելառի մտքով որ անցնում ա լուսադեմին հեծանիվ քշի, մի ամբողջ Պարեկային ծառայության ու ոստիկանության զորքերին ա հարամ  անում ու գցում Երեւանի փողոցները:

**

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի չիրականացրած իմպիչմենտի գործընթացը Նիկոլը գցեց Չալոյի դեմը, չկերավ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ