Արեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ին
Ներքաղաքական
«Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ, բլոգեր ՄԻԿԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ նշում է, որ վերջին ամիսներին հայտնի ռուսաֆոբ Արա Պապյանը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր արեւմտյան քաղաքական գործիչների եւ դիվանագետների հետ։ Մասնավորապես խոսքը ամերիկացի քաղաքական գործիչ Ջոել Թեննիի մասին է, ով իր «Ֆեյսբուք» էջում ռուսներին անվանում է «սպիտակ թուրքեր»: Նա նաեւ հանդիպումներ է ունեցել Կանադայի դեսպանատան առաջին քարտուղար Էնդի Ուեբի, Լեհաստանի դեսպան Պյոտր Սվեչինսկու հետ, որոնց ժամանակ, ենթադրաբար, քննարկվել է մայիսի 9-ին Հայաստանում տարբեր սադրանքների կազմակերպումը: