Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Փաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնության

Թեմա

Իշխանական կուլիսներում ասում են, թե Նիկոլ Փաշինյան-Արամ Զավենիչ զրույցը դառն է եղել երկու կողմերի համար էլ: Փաշինյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ուղիղ հասկացրել է, որ քաղակտիվիստ ծեծող իր կուսակցականը շարունակելով պաշտոնավարել, որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, իր վարկանիշի հետ է խաղում: Զավենիչն էլ հակադարձել է, որ «ժերտվա տալով» Նոր Նորքի թաղապետին` սկիզբ կդրվի Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից եւ կուսակցության զբաղեցրած այլ պաշտոններից առնետավազքի, ինչը հաստատ ձեռնտու չէ մեծամասնություն չունեցող ՔՊ-ի, եւ գործը կգնա արտահերթ ընտրությունների ճանապարհով:

Արամ Սարգսյանն ակնարկել է, թե Նոր Նորքի թաղապետը հրաժարական կտա միայն մի դեպքում, երբ մի եվրավարչապետի պաշտոն իջեցվի իր համար՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերով զբաղվող: Փաշինյանը, թեպետ չի մերժել, բայց ասել է, որ ռուսների հետ խնդիր կլինեն, հետեւապես պետք է սպասել մինչեւ Մոսկվայից վերադառնա: Արդյունքում վերջնական համաձայնություն չի կայացել: Ավելին՝ իշխանական աղբյուրները պնդում են, թե չի բացառվում, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը ոչ թե պաշտոն տա Զավենիչին, այլ ձերբակալի ինչ-ինչ պատրվակով:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ