Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Քննարկվում է իմփիչմենթի գործընթացը։ Շատերն են հարցնում՝ ինչու է ԴՕԿ կուսակցությունը լռում. ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ներքաղաքական

«Վերջին օրերին հրապարակային դաշտում մեծ ակտիվությամբ քննարկվում է իմփիչմենթի գործընթացը։ Քաղաքական ուժերը հանդես են գալիս գնահատականներով, որոշ դեպքերում՝ փոխադարձ մեղադրանքներով։ Շատերն են հարցնում՝ ինչու է ԴՕԿ կուսակցությունը լռում։

Պարզ է. մենք հետևում ենք։ Լռությունը երբեմն առավել հզոր է, քան աղմուկը։ Մենք լիարժեք պատկերացում ունենք՝ ինչ է տեղի ունենում, ովքեր են դերակատարները և ինչով է ավարտվելու այս գործընթացը։

ԴՕԿ կուսակցությունը որևէ առնչություն չունի այս ներկայացման դերաբաշխման հետ։ Մեզ համար ակնհայտ է, որ բեմում կանգնած են նույն համակարգի տարբեր արտահայտությունները՝ նախկին և ներկա իշխանությունները, որոնք տարիներ շարունակ ձախողել են պետական կառավարման բոլոր շերտերը։ Թող նրանք շարունակեն իրենց շոուն։ Ժողովուրդն արդեն ճանաչում է բոլորին։

Մենք չենք շտապում խոսել։ Բայց երբ ԴՕԿ կուսակցությունը խոսի՝ դա լինելու է քաղաքական պայթյուն, որը կկտրի այս արհեստական հակադրությունների շղթան։ Դա չի լինելու հերթական հայտարարությունը, այլ լինելու է ցնցում, որը կբերի համակարգային վերանայում։

Ժամանակը մեր կողմից է։ Ժամանակը աշխատում է հօգուտ մտածված, կազմակերպված ու պատասխանատու քաղաքականության։ Եվ երբ մենք խոսենք, մեր խոսքը այլևս հնարավոր չի լինի անտեսել»,- ասված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ