Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 13-ամյա Մայա Վորյատկինայի դին
Հասարակություն
Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երեւանյան լճում՝ լճի եւ գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին եւ դուրս բերել ափ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: