Եվրահանձնաժողովը կառաջարկի սահմանափակել Ռուսաստանից միջուկային մատակարարումների պայմանագրերը
Միջազգային
Եվրահանձնաժողովը հունիսին կառաջարկի սահմանափակել Ռուսաստանից միջուկային նյութերի մատակարարման նոր պայմանագրերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել նոր պայմանագրերը միջուկային նյութերի մատակարարման վերաբերյալ, որոնք Եվրատոմի մատակարարման գործակալությունն ստորագրել է ռուս մատակարարների հետ հունիսին՝ սկսած որոշակի ամսաթվից»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Լրագրողների խոսքով, հունիսին ԵՀ-ն նաև օրինագիծ կառաջարկի, որով երկրների համար նպատակներ կսահմանվեն ռուսական միջուկային վառելիքը փոխարինելու համար։