Խոակին Կապառոսը ամռանը կփորձի ձեռք բերել Տիկնիզյանին
Սպորտ
«Спорт-Экспресс»-ի տեղեկություններով այս ամռանը իսպանական «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին։
25-ամյա հայ խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Կապառոսը գլխավորել է «Սևիլիան» ապրիլին։ Նշենք, որ 69-ամյա մասնագետի նախորդ աշխատանքային վայրը Հայաստանի հավաքականն էր, որտեղ բազմիցս հրավիրվել է Նաիր Տիկնիզյանը։
Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Սևիլիան» հետաքրքրված էր Տիկնիզյանի տրանսֆերով դեռ ձմռանը, սակայն կողմերը դադարեցրել էին բանակցությունները։