Ռուսները Սեւերսկի ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային կետերից մեկը (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը Սեւերսկի ճակատում գրեթե ամբողջական վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական պաշտպանության առանցքային կետերից մեկը` Գրիգորեւկա բնակավայրը:
Այսպիսով, ռուսները սրանով փակում են այս հատվածում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Բելայա Գորայի թիկունքը: Բելայա Գորան հիմնականում ռուսները գրավել են, սակայն որոշ հանգուցային հատվածներ դեռ ուկրաինական վերահսկողության տակ են, եւ հիմա դրանք հայտնվել են առնվազն օպերատիվ շրջապատման մեջ:
Հաջորդը. Գրիգորեւկայի գրավումից հետո ռուսների առաջ բացվում է հաջորդ բնակավայրի` Սերեբրյանկայի -անապարհը: Եվ եթե դա էլ գրավեն, ապա ուղիղ «կախվում» են Սեւերսկի գլխին:

