Ռուս զինվորները գտնվում են Դնեպրոպետրովսկի մարզի սահմանից 1.5 կմ-ի վրա. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ռուս զինվորները գտնվում են Դնեպրոպետրովսկի մարզի սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա։ Նման ահազանգ են հնչեցրել ուկրաինական ռազմական ռեսուրսները:
Ըստ ուսրաինական աղբյուրների, ռուսական զորքերը առաջխաղացում են իրականացրել Կոտլյարովկայից հարավ (Քարտեզում)` հասնելով բնակավայրի մոտ գտնվող լճակին։
Ռուսական աղբյուրները հաստատում են տեղեկությունը` նշելով, որ Կոտլյարովկա գյուղը գործնականում ռուսների վերահսկողության տակ է: Մի փոքր ավելի հարավ ռուսական ուժերն իրոք գտնվում են Դնեպրոպետրովսկի մարզից 1-1,5 կմ հեռավորության վրա: