Թրամփը պաշտպանել է Պուտինի որոշումը
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եռօրյա հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը «շատ է»՝ հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման ճանապարհը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ։
«Նախագահ Պուտինը եռօրյա զինադադար է հայտարարել, որը կարող է այնքան էլ շատ չթվալ, բայց դա շատ է, եթե իմանայիք, թե որտեղից ենք մենք սկսել»,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է տեղի ունենար՝ նշելով, որ եթե ինքը չդառնար նախագահ, ոչ ոք չէր խոսի խաղաղության մասին։ «Մենք ունեինք նախագահ, ով երեք տարի չէր խոսում Պուտինի հետ»,- ասել է ամերիկյան պետության ղեկավարը՝ նկատի ունենալով իր նախորդ Ջո Բայդենին։
«Կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ենք անցել, և գուցե ինչ-որ բան տեղի ունենա, հուսով եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել է Թրամփը։