Խորհրդային հանրային սննդի մատակարարում, կամ այն, ինչ նրանք կերակրում էին ԽՍՀՄ-ում Գողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներ Վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան. Ինձագին` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Եվրոպան ընդունում է ռուսական գազից հրաժարվելու դժվարությունը Ուսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն. Հայկ Սարգսյան Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել Ինչ նվեր չպետք է նվիրել ծննդյան օրը հոբելյարին Հորդառատ անձրեւից հետո Երեւանում փողոցները կրկին հեղեղվել են ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ Նազարյան

Նիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրա-իրավական գործընթացը բնութագրվում է որպես կոնստրուկտիվ անվստահության քվե։ Խորհրդարանական կառավարման ձևը բնութագրվում է նրանով, որ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար, և իր ստեղծման ու գոյատևման համար կախված է խորհրդարանի վստահությունից: 

 

Կառավարության կայունությունն առավել չափով ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է քաղաքական պատճառներով կառավարության պաշտոնանկություն միայն կոնստրուկտիվ անվստահության քվեի միջոցով, ընդ որում՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելը և նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունենում միաժամանակ՝ Ազգային ժողովի մեկ որոշմամբ: 

 

Նիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ։ Նրա ձևավորած կառավարության առաջին ծրագիրը ՀՀ ԱԺ կողմից հաստատվել է 2018թ․ հունիսի 7-ին՝ պատգամավորների 62 կողմ, 39 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել միայն Հանրապետական կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործել է հինգ ամիս և այդ ընթացքում հասցրել է պառակտել ու ատելություն սերմանել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, ինչպես նաև հաշվեհարդար է տեսել իր «հեղափոխությանն» աջակցած քաղաքական ուժերի նկատմամբ։ Այդ կառավարությունը չի՛ իրագործել իր ծրագրի ոչ մի դրույթ։ 

 

Նիկոլի հաջորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2019թ․ փետրվարի 14-ին՝ պատգամավորների 83 կողմ, 37 դեմ ձայներով։ Դեմ են քվեարկել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները։ Այս կառավարությունը գործեց երկու տարի 7 ամիս և Հայաստանի պատմության մեջ մտավ որպես դավադրությունների, ապազգային քաղաքականության, երիրը պատերազմի և միտումնավոր պարտության տանող, շուրջ 5000 չհիմնավորված զոհեր տված, պետության ներքին և արտաքին քաղաքականությունն ավիրող կառավարություն։ Այն չի կատարել իր ծրագրի որևէ էական դրույթ։ Անվստահությունից խուսափելու և վերարտադրվելու նպատակով, հենց այս կառավարությունն է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի հեճուկս բոլոր զգուշացումների և սպասումների՝ ՔՊ-ն վերընտրվեց։ Նույնիսկ Ալիևն էր զարմացել։

 

Նիկոլի ձևավորած երրորդ կառավարության ծրագիրն ԱԺ կողմից հաստատվել է 2021թ․ օգոստոսի 26-ին՝ պատգամավորների 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ Այս կառավարությունը ոչ միայն խաբել ու չի կատարել իր գործունեության ծրագիրը, այլ արել է տրամագծորեն հակառակը։ Ամբողջությամբ հանձնել է Արցախը, այն ճանաչելով Ադրբեջանի մաս և ոչինչ չի արել Արցախում էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը կանխելու համար։ Թույլ է տվել ՀՀ տարածքների օկուպացիա, ինչպես նաև սահմանազատման անվան տակ՝ նոր տարածքներ է հանձել Ադրբեջանին։ Հարցականի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ գոյությունը, նահանջ է արձանագրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կորցրել է արտաքին աջակցության և վստահության ռեսուրսները, կեղծ և ձախողված խաղաղության ու նոր կապիտուլյացայի օրակարգ է ներմուծել՝ էլ ավելի վտանգելով Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու ապագան։ Չունի տնտեսական հեռանկարային լուծումներ, չունի սոցիալական բավարար երաշխիքներ։ Հարցականի տակ է դրել ՀՀ սահմանդրության և հայոց պետականության համար հիմնարար փաստաթուղթ համարվող Անկախության Հռչակագիրը։ Պետությունը կանգնեցրել է նոր մարտահրավերների, սպառնալիքների ու փակուղու առջև։ Թուլացրել է երկրի պաշտպանունակությունը և վտանգել է քաղաքացու բնականոն գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։ 

 

 Հետևաբար, ի՞նչ իմաստ և նպատակ է ունենալու 2026թ․ հերթական ընտրություններում Նիկոլի կառավարության վերարտադրությունը։ Այն լինելու է ՔՊ-ական իշխանությունը պահելու (այդ թվում նաև կոալիցիայի միջոցով), երկիրն ամբողջովին թուրքական հարթակ դարձնելու և հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու ժամանակաշրջան։ 

 

Չեմ բացառում 2026թ․ ընտրություններում գործող կառավարիչներին հեռացնելու հնարավորությունը, բայց այս պահին այն խիստ մշուշոտ ու քիչ հավանական է։ Ոչինչ չի խանգարելու նրանց՝ կեղծել ընտրությունների արդյունքները, նոր ռեպրեսիաների գնալ և հանուն իշխանության պահպանման՝ հակապետական ու ապազգային նոր հանձնառություններ վերցնել դրսից։ 

 

Հետևաբար, կառավարությանը կոնստրուկտիվ անվստահություն հայտնելու գործընթացի համար առկա են բոլոր իրավաքաղաքական հիմքերը, և այն հնարավորություն կարող է լինել հասարակությանը կոնսոլիդացնելու, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին ապագա սպառնալիքներից զերծ պահելու համար։ 

 

Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները կարող են ու պետք է տեղի ունենան՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով ընդդիամադիր քաղաքական ուժերի ամբիցիաներն ու պատկերացումները։ Եվ դա միայն սկիզբն է։ Այս գործընթացով զբաղվելու համար դեռևս կա ժամանակ և պետք է ամեն կերպ աջակցել այն նախաձեռնողներին, այլ ոչ թե հարևանցի ստորագրելու պատրաստակամութուն հայտնել ու համարել, որ գործն արված է․․․

 

Հետո ոչ թե ուշ, այլ շատ ուշ է լինելու։ Երկրի ու ժողովրդի համար։

 






Խորհրդային հանրային սննդի մատակարարում, կամ այն, ինչ նրանք կերակրում էին ԽՍՀՄ-ումԳողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներՎերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան. Ինձագին` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին Եվրոպան ընդունում է ռուսական գազից հրաժարվելու դժվարությունըՈւսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն. Հայկ ՍարգսյանԷրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվելԻնչ նվեր չպետք է նվիրել ծննդյան օրը հոբելյարինՀորդառատ անձրեւից հետո Երեւանում փողոցները կրկին հեղեղվել ենՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ ՆազարյանԻրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրաՌազմական ոստիկանությունը 33 տարեկան էԻնչո՞ւ են շնաձկները վախենում դելֆիններից, չնայած նրանք ավելի մեծ են և ուժեղԿես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային կայանը կարող է ընկնել Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սիրիայի վրաՀակոբյան Հրաչիկը փորձել է Նիկոլին իբր արդարացնել, բայց չի կարողացել.Armenian infoԱրդյոք պե՞տք է փակել սմարթֆոնի հավելվածներըԱՄՆ նախագահը 100% մաքսատուրք է սահմանում արտասահմանյան ֆիլմերի համարՄահացել է Ռադիկ ՄարտիրոսյանըՈվ դժգոհություն է հայտնում, իրեն հարցրեք․ Հայկ Սարգսյանը՝ թիմակիցների մասինՄանրամասներ՝ ՍԱՏՄ պետի ձերբակալությունից. 30 տոննա բենզինի կտրոն է վաճառել, պարգևավճարներ յուրացրել.armlur.amՍերգեյ Լավրովը կայցելի ՀայաստանՉեխիայի նախագահը բացառում է Ուկրաինայում խաղաղությունը 2025 թվականին«Բարսելոնայի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղում ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու միջնորդութուն է ներկայացվելՄեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Թրամփը «Բայդեն է դառնում»Անմար ոգի, Սյունյաց քոչարի. Սյունիքում պարային հրավառություն է սպասվումՄեծ Բրիտանիայում պատասխանել են Զելենսկու Մայիսի 9-ի սպառնալիքներինՏեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՆիկոլը, որպես վարչապետ, իր աղետաբեր ու հայրենադավ կառավարման յոթ տարիների ընթացքում ձևավորել է երեք կառավարություններ. Արտակ ԶաքարյանՏարբեր բովանդակությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել. Մհեր ԲաղդասարյանԽուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը․ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար․ ԶԼՄԵրևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը. Կամո ԱրեյանTikTok-յան հիթ է դառնում ճկութով ասֆալտ քերելը. ԱվինյանՌոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. Ալեն ՍիմոնյանՈվքեր կխաղան «Ռեալի» առաջին գծում «Բարսելոնայի» դեմ խաղում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում․ ԱլենՍիմոնյանՀայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի, ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում. Արմեն ԱշոտյանՀԷՑ-ի նոր ներդրումային ծրագիրը. Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումներըՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանինՀիմա մեզ կրկնակի են թալանում. Էդմոն ՄարուքյանՏիգրան Ավինյանը հայտարարություն է տարածելՆեթանյահուն սպառնացել Է Իրանին և հութիներինWTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է «ՊՆ–ն իրազեկում է, օպերատիվության խնդրի այլևս չունենք». ՊՆ փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասինԹեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծելՀետաքրքիր է, փաշինյանին նվիրված էրդողանի գրքում այս մասին բա՞ն կա գրված. Կարապետ ՊողոսյանՄասկը ծաղրել է բրիտանական նավատորմըԵՄ ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ ՌԴ նախագահը չի պատասխանում նրանց զանգերին. ԹրամփՆույնիսկ ընդդիմադիր լինելով՝ Սերժ Սարգսյաբը երբեք չի փորձել քանդել պետական համակարգըԲելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա կայցելի նաև Արցախ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top