Մասկը ծաղրել է բրիտանական նավատորմը
Միջազգային
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ծաղրել է բրիտանական նավատորմը՝ համեմատելով այն ռուսականի հետ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մասկը մեկնաբանել է սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը՝ հղում անելով Responsible Statecraft հրատարակությանը, որ 2011 թվականից Ռուսաստանը կառուցել է 27 սուզանավ, վեց խոշոր ֆրեգատ, 9 կորվետ և 16 հրթիռային նավ։ Մինչդեռ Բրիտանիան 4 նավ է բաց ծով հանել, այդ թվում՝ մեկ ավիակիր։