Օրը Հայկ Զորիիչի համար սովորական չէ
Առողջապահական
Քչերը գիտեն, ոդ Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը մասնագիտությամբ բժիշկ է: Բժշկական մասնագիտական ճյուղը Բալայանների ընտանիքում սկիզբ է առնում Գոհար Դավիթի Բալայանից, ումից էլ Զորի Բալայանը ժառանգել է բժշկի մասնագիտությունը: Նա տասնամյա գործունեությունից հետո թողել է բժշկի աշխատանքը, բայց մինչև այսօր էլ շարունակում է հետևել բժշկության, բժշկագիտության, առողջապահության ոլորտի զարգացումներին՝ դրանք հաճախ ներկայացնելով իր հրապարակումներում: Բժիշկի մասնագիտությունն են ստացել անվանի գրողի երեք զավակները։ Եվ այսօր նրա միակ որդու հայտնի բժիշկ Հայկ Բալայանի տարեդարձն է, ով իր ապրած կյանքով, մասնագիտական ոլորտում թողած փայլուն հետագծով ապացուցում է, որ հայրիկի արժանի զավակն է։