Ինչու է Նեթանյահույին այդպես նյարդայնացրել Բեն Հուրիոն օդանավակայանին հրթիռային հարվածը (Տեսանյութ)
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը։
«Նախագահ Թրամփը բացարձակապես ճիշտ է։ Հուսիների հարձակումները սկիզբ են առնում Իրանից։ Իսրայելը կպատասխանի մեր գլխավոր օդանավակայանի վրա հուսիների հարձակումներին և, մեզ հարմար վայրում և իրենց իրանցի ահաբեկչական տերերին»,- ասում է Նեթանյահուն։
Ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետը լրջորեն անհանգստացած է այս միջադեպից: Այն, որ իսրայելյան օդանավակայանին հարվածում է իրոք իրանական հրթիռ, դժվար չէ կռահել. փորձագետները, դատելով հարվածի պահն արջանագրող տեղանյութերից, վստահ են, որ խոսքը կառավարվող հիպերձայնային բալիստիկ հրթիռի մասին է, որն արտադրել հուսիթները պարզապես չեն կարող: Ձորձագետներն ավելի են կոնկրետացրել, որ խոսքը «Խեյբար Շեկան-2» հրթիռի մասին է, որի փորձարկումներն Իրանն ավարտել է միայն անցած տարի:
Եվ ահա, ըստ նույն տեսանյութերի, այդ հրթիռի կասեցման համար թեեւ կիրառվել են ամենաժամանակակից ՀՕՊ համակարգերը (իսրայելական Arrow-3 SAM և ամերիկյան MIM-104 Patriot), բայց անհաջող։ Ու սա ընդամենը ապտակ չէ իսրայելյա-ամերիկյան գովաբանված ռազմաարդյունաբերական համալիրին։ Սա փաստի արձանագրում է` Իրանն ունի հրթիռներ, որոնց դեմ Իսրայելն ու ԱՄՆ-ն անզոր են:
Եվ սա միակ օրինակը չէ: Նույն հրթիռն Իրանն այն առաջին անգամ գործարկեց 2024 թվականի ապրիլի 14-ին՝ Իսրայելի վրա պատասխան հարվածի ժամանակ։ Հրթիռներն այն ժամանակ էլ թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերի միջով և հարվածել Նավատիմի ավիաբազային:
Արդեն 2024 թվականի հունիսին այս հրթիռն առաջին անգամ արձակվեց Իսրայելի վրա Եմենի տարածքից։ Բայց նրան բռնեցին։ Բայց ահա` 2024 թվականի սեպտեմբերին՝ Եմենի տարածքից եղավ ևս մեկ հարված և հակահրթիռային վահանի «ճեղքում»։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Իսրայելի վրա Իրանի հաջորդ «պատասխան հարվածի» ժամանակ, «Խեյբար Շեկան-2»-ը կրկին անհաջողության մատնեց իսրայելական ՀՕՊ-ը։ Եվ այսօր նույնպես կա «ճեղքում»։
Այս ամենը հիմնավորում են, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն պարզապես տեխնոլոգիական առումով անզոր են հրթիռի դեմ, այն է` նոխերդ հարվածներից հետո այդպես էլ չկարողացան գործուն հակաքայլեր գտնել: Ու ի՞նչ կլինի, եթե սովորականի փոխծարեն, այդ հրթիռները համալրվեն միջուկային մարտագլխիկով:
Հավանաբար սա է պատճառը, որ Թրամփն այժմ այդքան մտահոգված է Իրանի միջուկային ծրագրով։ Այն իսկապես սպառնում է Իրանի և Իսրայելի միջև ուժերի հավասարության հաստատմանը։ Որը հիմնարար կերպով կփոխի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չնայած, խոսքն այս դեպքում գլոբալ բալանսի մասին է:
Բոլորն են հասկանում, որ եթե ամերիկյան ամենաժամանակակից ՀՕՊ համակարգերն անզոր եղան իրանական հրթիռի դեմ, ուրեմն չինական, առավել եւս,` ռուսական հրթիռների դեմ պարզապես շանսեր չունեն: Եվ սա առաջ է բերում գլոբալ միջուկային բալանսի միանգամայն այլ ֆոն։