«Կրասնոդարի» հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը 21-րդ դարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին կենտրոնական կիսապաշտպանն է, որը երեք մրցաշրջան անընդմեջ 10 կամ ավելի գոլ է խփել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը` հղում անելով Opta վիճակագրական ռեսուրսին:
Առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 10 գոլ և 5 ասիստ ունի:
Սպերցյանը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի տնային խաղում: «Կրասնոդարը» հաղթել է 2-1 հաշվով և 61 միավորով առաջին տեղում է:
Մուրադ Մուսաևի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն «Զենիթին»: