Իվետա Մուկուչյանը հղի չէ
Մշակութային
Այսօր համացանցում կրկին սկսեցին շրջանառվել տեղեկություններ, թե իբր երգչուհի Իվետա Մուկուչյանը հղի է։ Սա առաջին դեպքը չէ, երբ 38-ամյա երգչուհու հղիության վերաբերյալ նման ենթադրություններ են հնչում։ Սակայն, ըստ Մուկուչյանը հղի չէ․ պարզապես նրա կազմվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։
Նման խոսակցություններին Իվետան սովորաբար չի արձագանքում, սակայն մեկ անգամ, պատասխանելով հերթական լուրերին, հրապարակեց լողազգեստով լուսանկար՝ ցույց տալով իր կազմվածքը և հստակ նշելով, որ հղի չէ, պարզապես սիրում է համեղ սնունդ։
Նշենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ-ում կայացած համերգի ժամանակ երգչուհին դարձել էր քննադատության թիրախ՝ կազմվածքի պատճառով։ Հետևորդներից շատերը նրան «թմբլիկ» էին անվանել, ինչն էլ նոր քննարկումների պատճառ էր դարձել։
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Իվետան այս պահին ընտրյալ չունի, իսկ նրա ինստագրամյան էջում երբեմն հայտնվող տղամարդիկ պարզապես ընկերներ են։ Չի բացառվում, որ երգչուհին այս անգամ ևս մեկնաբանի իր հասցեին հնչող խոսակցությունները, թեև հնարավոր է՝ նախընտրի լռել՝ հաշվի առնելով «Խազեր» մրցանակաբաշխությունից հետո չդադարող քննարկումները։ Հիշեցնենք, որ Մուկուչյանը ներկայացված էր երեք անվանակարգում, սակայն մրցանակ չէր ստացել։