UFC ՄԱՐՏԻԿ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻ Է ԱՅՑԵԼԵԼ
Սպորտ
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC -ի դասակարգման առաջին համար, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, օրերս այցելել է Հայաստանի սպորտի, մշակույթի դարբնոց համարվող Գյումրի քաղաք։ Նա հանդիպել է ՕԽ չեմպիոն, լեգենդար ըմբիշ, Գյումրեցի ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ու մյուս անվանի ըմբիշների հետ։ «Այցելեցի Գյումրի /Լենինական /, Հայաստանի ամենաոգեշնչող ու ինքնատիպ քաղաքներից մեկը։ Հատուկ շնորհակալություն Արթուր Ալեքսանյանին ջերմ ընդունելության համար։ Գյումրին մի քաղաք է, որտեղ պատմությունը, մշակույթը և ժողովրդի հյուրընկալությունը զգացվում են ամեն քայլափոխի։ Հին փողոցները, ճարտարապետությունը և յուրահատուկ մթնոլորտը իսկապես տպավորիչ էին։ Ուրախ եմ, որ եղա այստեղ» , ասել է Ծառուկյանը։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԽառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC -ի դասակարգման առաջին համար, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, օրերս այցելել է Հայաստանի սպորտի, մշակույթի դարբնոց համարվող Գյումրի քաղաք։ Նա հանդիպել է ՕԽ չեմպիոն, լեգենդար ըմբիշ, Գյումրեցի ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ու մյուս անվանի ըմբիշների հետ։ «Այցելեցի Գյումրի /Լենինական /, Հայաստանի ամենաոգեշնչող ու ինքնատիպ քաղաքներից մեկը։ Հատուկ շնորհակալություն Արթուր Ալեքսանյանին ջերմ ընդունելության համար։ Գյումրին մի քաղաք է, որտեղ պատմությունը, մշակույթը և ժողովրդի հյուրընկալությունը զգացվում են ամեն քայլափոխի։ Հին փողոցները, ճարտարապետությունը և յուրահատուկ մթնոլորտը իսկապես տպավորիչ էին։ Ուրախ եմ, որ եղա այստեղ» , ասել է Ծառուկյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

